Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի փոխնախարարը քննարկել են անվտանգության հարցեր
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։
Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։

