Պուտինը նշել է Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի գլխավոր խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է հրավիրել էներգետիկ համալիրի զարգացման և բնապահպանական անվտանգության հարցերի շուրջ։

Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի գլխավոր խնդիրը մատակարարումների կայունության ապահովումն ու սպառողներին վառելիքով հուսալի մատակարարումն է։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ ռուսական ընկերությունները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել էներգետիկայի համաշխարհային շուկայում։