Կուստուրիցան հայտնել է Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու իր ցանկության մասին

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ցանկություն է հայտնել ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին։

«Եթե նա հետաքրքրված է, ապա ես ուրախ կլինեմ ֆիլմ նկարահանել»,-ասել է Կուստուրիցան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կցանկանար ֆիլմ նկարահանել Պուտինի մասին։

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Կուստուրիցայի «Մեր մկրտությունը. Առաջնորդը» ֆիլմի պրեմիերան, որը համընկավ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի տարեդարձի հետ։ Ֆիլմի համար ռեժիսորը հարցազրույց վերցրեց Ռուսաստանի նախագահից։ Կուստուրիցայի խոսքով՝ պետության ղեկավարի հետ զրույցը բացահայտեց Պուտինի էներգիան և զգայուն հոգին։