ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի։