Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհակալություն հայտնել աջակցության համար
Այսօր` նոյեմբերի 23-ին, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը այցելել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության նկատմամբ ցուցաբերած աջակցության առիթով իր գոհունակությունը հայտնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առաջին նախագահի գրասենյակից։

