ԱՄՆ-ում պայթյուն է տեղի ունեցել գազատարի վրա․ WBRC

Ալաբամա նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, դրան հաջորդած հրդեհը տեսանելի է եղել հարևան Միսիսիպի նահանգից։ Այս մասին հայտնել է տեղական WBRC հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը Ալաբամայի արևմուտքում գտնվող Սամթեր շրջանում։ Խողովակաշարի վնասված հատվածը գտնվում է բաց դաշտում՝ բնակելի թաղամասերից հեռու։ Ականատեսների վկայությամբ՝ կրակի սյունը հասել է մի քանի տասնյակ մետր բարձրության, հրդեհը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից։

Բռնկումը մարվել է, խողովակաշարի վթարային հատվածը ժամանակավորապես անջատվել է գազափոխադրման ցանցից։

Արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Պատահարի պատճառները դեռևս պարզված չեն։ Կառավարող ընկերությունն ընդ որում միջադեպն անվանում է «գազի արտանետում»։