Վերաքննիչը անվավեր է ճանաչել դոցենտ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը

«Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի. Բաղմանյան) 2026 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է»,-  հայտնում է ԵՊՀ-ից ապօրինաբար ազատված դասախոս, դոցնետ Սահակ Մանուկյանը, շարունակելով.

«Սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ ինձ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր է, ուստի գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»։