Լևոն Զուրաբյանը արձագանքել է Փաշինյանին՝ թվարկելով նրա ձախողումներն ու կորուստները

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի գրառմանը, նշել է․

«Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած,

Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած,
Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած,

Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած,

Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած,
Ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած,
Արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած,

Ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած,

Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած,
Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած,

«Իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած,

Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած,
«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած,
Հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած,
Պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած,
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած,

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած,
Հայաստանին խաղաղություն խոստացած, բայց միայն պարտություններ և կորուստներ բերած,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած,

Հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած,
Էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած…
(հո բան չե՞մ բաց թողել)»։