Ավարտվեց Պուտինի, Սի Ծինփինի ու Թրամփի եռակողմ հանդիպումը. ինչ են խոսել
Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ավարտվեց Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի ու Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը, որը տևել է 1.5 ժամ։
Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի ու Ծինփինի հետ եռակողմ հանդիպումն արդյունքներ կտա։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդները հատուկ պատասխանատվություն են կրում ամբողջ մոլորակին վերաբերող հարցերի շուրջ երկխոսությունը պահպանելու համար։
Չինաստանի նախագահը, իր հերթին, հայտարարել է, որ աշխարհը խաղաղ է, երբ մեծ տերություններն ապրում են խաղաղության մեջ, մինչդեռ երբ նրանք բախվում են, աշխարհն ընկնում է քաոսի մեջ։ Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և համատեղ խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել, և այն չպետք է սկսել։
«Մենք պետք է ամեն ինչ անենք միջուկային պատերազմը կանխելու համար», – նշել է նա։
Ծինփինի խոսքով՝ Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է խրախուսեն հակամարտությունների կարգավորումը երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել համաշխարհային կայունության ամրապնդմանը, եթե կառուցողականորեն համագործակցեն։ Պուտինը շեշտել է, որ երեք երկրները բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայի կարգավորման հարցում։

