Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Չինաստանում մասնակցել են միջազգային ծրագրի

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Չինաստանում մասնակցել են «Կուրսանտների շաբաթ» ամենամյա միջազգային ծրագրին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Միջոցառման ընթացքում ռազմական ակադեմիայի կուրսանտները հնարավորություն են ունեցել շփվելու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ, ծանոթանալու միջազգային գործընկերների կրթական ու մշակութային առանձնահատկություններին։