Ոչ ոք չի կարող անտեսել Իրանի նախազգուշացումները, նույնիսկ ԱՄՆ-ն, Հայաստանը՝ հատկապես․ Կիսելյով
TRIPP նախագիծը կարող է գեղեցիկ գաղափար լինել, բայց Իրանի հետ սահմանին ԱՄՆ-ի հետ համատեղ ճանապարհ կառուցելու շուրջ պայմանավորվելն ի սկզբանե տապալված մտահղացում է․ Вести-ի հետ զրույցում հայտնել է լրագրող-վերլուծաբան Դմիտրի Կիսելյովը։
Լրագրողը մեկնաբանել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքի ստորագրումը։ Սա ընդամենը մտադրության փաստաթուղթ է, նշել է Կիսելյովը։
«Ուրիշ ոչինչ՝ ո՛չ նախագիծ, ո՛չ գծագրեր, ո՛չ պայմանագրեր, ո՛չ ֆինանսական պլաններ։ Միայն երազանք՝ 42 կիլոմետր ճանապարհ կառուցել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով, որը բաժանում է Ադրբեջանն ու Նախիջևանի ինքնավարությունը»,- պարզաբանել է Կիսելյովը։
Լրագրողը TRIPP-ի գաղափարն ինքնին անվանել է «հավանաբար նույնիսկ գեղեցիկ»։ Սակայն Իսլամական Հանրապետությունն արդեն Երևանին ներկայացրել է իր մտահոգությունները։
«Պետք է ասել, որ Իրանն իսրայելա-ամերիկյան ագրեսիան հետ մղելուց հետո այժմ խաղում է գերծանրքաշային կատեգորիայում, ուստի՝ նրա խոսքը կշիռ ունի։ Այսօր ոչ ոք չի կարող անտեսել Իրանի նախազգուշացումները, նույնիսկ Միացյալ Նահանգները, Հայաստանը՝ հատկապես…»,- նշել է Կիսելյովը։

