Հանրայինի եթերում տեղի ունեցած «քննարկումը» Ազգային ժողովի ծեծկռտուքի մինի տարբերակն էր

Հանրայինի եթերում տեղի ունեցած այսպես կոչված քննարկումը Ազգային ժողովի ծեծկռտուքի մինի տարբերակն էր, նույն սցենարով ու նմանությամբ։ Նսեմացնել ու դաս տալ ընդդիմադիր հայացքներ ունեցող Բորիս Մուրազիին։ Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին և նա իր նպատակին հասավ։ Բորիսն էլ դուրս եկավ հավասարակշռությունից, չնայած մինչ այդ բազմիցս կոռեկտության կոչեր էր անում։ Էլի ԱԺ-ի ծեծկռտուքի նմանությամբ ԱԱԾ աշխատակիցն էլ ուշացած եկավ տաղավար։ Մեկ տարբերություն, այնուամենայնիվ կար ԱԺ-ի և Հ-ի եթերի միջև։ Աժ-ում ծեծկռտուքը տեղի էր ունենում ուղիղ եթերում, իսկ այստեղ հրապարակվել է տեսագրությունը։ Ինչու ցուցադրեցիք, ու տարածեցիք բռնությունը, որն էր սրա նպատակը, եթե ոչ այն ինչի մասին ես գրել եմ վերևում։ Չեմ կարծում, թե հաջողեցիք։ Նսեմացվածը հանրային հեռուստատեսությունն է։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը