Պուտինը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ նիստ

Կրեմլից հայտնել են, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կընդունեն կազմակերպության հակաահաբեկչական ռազմավարությունը մինչև 2030 թվականը։ Օրակարգում են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիստում կարող է քննարկվել Հայաստանի նկատմամբ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը կամ նրա անդամակցության կասեցումը։