Դատարանը Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացրեց երեք ամսով
«Սրբազան պայքարի» գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը դատարանը երկարացրեց մինչև 2027 թ․ փետրվարի 8-ը։
Ինքը՝ Սարգսյանը, հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չէ փնտրել»։

