Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շուտով կլքի ցանկալի փեսացուների շարքը։ BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ըմբիշն այս կիրակի կամուսնանա։ Հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում՝ հարազատների և մտերիմ մարդկանց շրջապատում։
Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 35 տարեկան: Նրա ընտրյալը ևս Գյումրուց է: