Արամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել․

«Այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։

Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է»։

«Հանրապետություն» կուսակցության էջում էլ Արամ Սարգսյանի ներկայացրած հաղորդումն է հրապարակվել՝ «Կոմերսանտ»-ին 2018 թվականին Փաշինյանի տված հարցազրույցին հղումով։