Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշել է երկարաձգել դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը մինչև դեկտեմբերի 12-ը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Air France ավիաընկերության կայքում զետեղված հաղորդագրությունը։

«Անվտանգային իրավիճակի փոփոխման պատճառով՝ դեպի Էր Ռիադ և հակառակ ուղղությամբ չվերթները դադարեցված են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ», — նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, մինչև նոյեմբերի 7-ը դադարեցված են մնում նաև դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթները։