Ադրբեջանի վարչապետը մեկնում է Վրաստան

Հոկտեմբերի 29-30-ն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ Այցի ընթացքում նախատեսված է Ասադովի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ 

Այցի շրջանակում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ տեղի կունենա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։