Իսպանիայում գնացքների բախման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

Իսպանիայի Տոլեդո գավառում՝ Ուրդա քաղաքից ոչ հեռու, այսօր առավոտյան երկու արագընթաց գնացքներ են բախվել, հաղորդում է Adif պետական ընկերությունը, որը Իսպանիայի երկաթուղիների սեփականատերը և կառավարիչն է: Antena 3 հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին հայտնի է 50 զոհվածների և 179 վիրավորների մասին:

Երկաթուղային աղետը տեղի է ունեցել Renfe և Iryo ընկերությունների գնացքների մասնակցությամբ, որոնք ընթանում էին Մադրիդ-Սևիլիա երթուղով: Տրանսպորտի նախարարության նախնական տվյալներով՝ Renfe-ի գնացքը հարվածել է Iryo-ի գնացքի հետնամասին, և երկու վագոններ ռելսերից դուրս են եկել: Վթարի հնարավոր պատճառը, ըստ ABC-ի, կարող էր լինել օպերատորի սխալը:

Իսպանիայում այս տարվա հունվարին արագընթաց գնացքների մասնակցությամբ մեկ այլ վթարի հետևանքով 46 մարդ էր զոհվել: