Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի և հայոց պատմության ամբիոնների վարիչները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը: Այս մասին լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հայտնել են կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել:

Հավելենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Վարդան Այվազյանն է, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է՝ ԱԺ նախկին  պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը։