Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով։ Որոշումը կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։
«Կարծում եմ՝ այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը»,- դատարանի բակում հայտնեց փաստաբան Հակոբ Կուրեղյանը՝ հավելելով, որ դատական ակտը ստանալուն պես բողոքարկելու են։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

