Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը
Կառավարությունն առաջիկայում կհրապարակի Սահմանադրության նախագիծը, այս մասին լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
«Այն կուղարկենք խորհրդարան։ Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր հարց է, չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անելով, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե ինքն հանձնառություն ունի՝ փոխել Սահմանադրությունն ու խաղաղության պայմանագիր կնքել։
«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այս քաղաքական առաքելությանը, եթե կպարզվի՝ չի սատարում՝ ես իմ քաղաքական միսիան Հայաստանում կհամարեմ սպառված»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

