Վերջին տարիներին բոլոր ընտրված ընդդիմադիր ներկայացուցիչները ձերբակալվել են․ Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցում է Ստեփանավանում մասնակցող ՏԻՄ ընտրություններին և այսօր ՔՊ-ն վերջ դրեց օրինական ընտրարշավին՝ վերադառնալով իրենց հարիր գործելաոճին, այն է՝ խախտել ընտրական գործընթացի հիմնական սկզբունքները՝ իրավապահների ուղղակի միջամտությամբ՝ խմբագրված տեսանյութեր տարածելով և հանրային կարծիքի վրա ներազդելու նպատակներով։ Այս մասին հայտարարել է Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի կալանավորմանը։

«Վերջին տարիներին բոլոր ընտրված ընդդիմադիր ներկայացուցիչները, բացառությամբ մեկի, ձերբակալվել են, բոլորի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, բոլորի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։ Ի դեպ, ԵԽԽՎ զեկույցով ևս արձանագրվել է ընտրական խախտումները՝ սկսած ընտրատեղամասերից՝ վերջացրած վարչական և հանրային ռեսուրսների չարաշահումից»,- նշել է Մելոյանը։