Քաոսային իրավիճակ է նաև Իտալիայի Միլան քաղաքում. զանգվածային բախումներ, խանութների թալան
Միլանում երիտասարդների բողոքի ցույցերը կյանքի թանկացման դեմ վերածվել են լայնածավալ անկարգությունների, վանդալիզմի և ոստիկանության հետ բախումների: Իտալական ANSA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ բախումները նոր թափով բռնկվել են հոկտեմբերի 19-ին։
Հարյուրավոր արմատական երիտասարդներ, որոնք եղել են սևազգեստ և դիմակավորված, ներխուժել են քաղաքի կենտրոնական Պիացա դել Դուոմո հրապարակ և հարակից թաղամասեր:
Ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, թալանել խանութներն ու տաղավարները, ինչպես նաև հրկիզել կայանված մեքենաներն ու աղբամանները: Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել օգտագործել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար: Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան իրադարձությունները որակել է որպես վանդալիզմ: Ոստիկանական խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է առնվազն 160 ցուցարար, որոնց մոտ 80 տոկոսը անչափահասներ են եղել։

