ԱՄՆ-ն փորձում է ստիպել Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկվել. Զելենսկի

Միացյալ Նահանգները փորձում է ստիպել Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկվել։ Այս կարծիքը հայտնել է Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ քայլեր են ձեռնարկվել Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկելու համար։ Ես չեմ պնդում, որ սա հենց այն նպատակն է, որը հետապնդում են մեր գործընկերները», – ասել է նա։

Ավելի վաղ Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը նշել էր, որ նա Ուկրաինան տանում է ծանր հետևանքների՝ հրաժարվելով խաղաղ կարգավորման ցանկացած ծրագրից և սրելով հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։