«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ազատվել է
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

