«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելու

«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելու։ Այդ մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հայտարարությունից։

Հանձնաժողովի կազմը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Արշավի նախերգանքը եղավ այն, որ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում մեղադրեց հոգևորականներին «եկեղեցիները չուլանի վերածելու մեջ»։ Ինչից հետո հարձակումներ սկսեցին ՀԱԵ բազմաթիվ հոգևորականների՝ բարձրաստիճան սպասավորների՝ Վեհափառ Հայրապետի, արքեպիսկոպոսների նկատմամբ։ Այս ամենի շրջանակում դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, լրագրողներին հեռացրին Վեհարանի տարածքից՝ կողպելով դարպասները։