Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր՝ 297 մարդու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների բելառուսական քաղաքացիություն շնորհելու մասին:
Նոր քաղաքացիներն աշխատում են տարբեր ոլորտներում՝ այդ թվում գյուղատնտեսության, առևտրի, ծառայությունների, առողջապահության և կրթության ոլորտներում։
Միաժամանակ Լուկաշենկոն մերժել է մի շարք օտարերկրացիների՝ Բելառուսի քաղաքացիություն ստանալու դիմումները։ Խոսքը վարչական իրավախախտումներ կամ քրեական հանցագործություններ կատարած անձանց մասին է։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը չի հստակեցրել, թե 28 երկրներից յուրաքանչյուրից քանի քաղաքացի է ընդգրկվել Բելառուսի նոր քաղաքացիների ցանկում։

