ՊՆ-ն հերքում է «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ լուրը
Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում։ Նշել են ՊՆ-ից։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։
Ըստ աղբյուրի, ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։
Նշենք, որ լրագրող Սյուզի Բադոյանի տեղեկություններով էլ Սիսիանում զինծառայող է սպանվել։ Վարկած կա, որ նա ընկել է թշնամու գնդակից։

