Ալիևը զանգահարել է Փեզեշքիանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն, երկար կյանք և հաջողություններ աշխատանքում։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու ղեկավարները գոհունակությամբ են անդրադարձել Բիշքեկում իրենց վերջին հանդիպմանը և դրա ընթացքում քննարկված հարցերին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։