Թրամփը հերքել Է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու պատրաստակամության մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում և ակտիվների ապասառեցում՝ միջուկային ծրագրի շուրջ զիջումների դիմաց:
«Axios պորտալը քիչ առաջ նյութ է հրապարակել այն մասին, որ Թրամփն Իրանին առաջարկել է պատժամիջոցների թուլացում և միջոցների ապասառեցում։ Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել: Axios-ի հոդվածը, ինչպես և մյուսների մեծ մասը, կեղծ է: Նրանք պետք է անհապաղ հետ կանչեն այս կեղծ հոդվածը»,- գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Սեպտեմբերի 28-ինմի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, ներառյալ Axios պորտալը և CNN հեռուստաալիքը, հայտնել են, որ Թրամփը, իբր, պատրաստ է գնալ Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացմանը և ապասառեցնել Թեհրանի արգելափակված միջոցները միջուկային գործարքում առաջընթացի դեպքում: Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի և Իրաքի միջև շիա ուխտավորներին տեղափոխող ավիաչվերթերը ժամանակավորապես պատժամիջոցների տակից հանելու հնարավորությունը:

