ԻՀՊԿ-ն հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի էսկադրային ականակիրների ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հաջող հարվածներ հասցնելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի էսկադրային ականակիրների ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հաջող հարվածներ հասցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռների կիրառմամբ գործողության ընթացքում հարված են հասցրել թևավոր հրթիռներով և Aegis համակարգով համալրված DDG-119 և DDG-53 մարտական ռազմական նավերին», – ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։ Այն մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոն։

Նշվում է, որ նավերին էական վնաս է պատճառվել։

Իրանը նաև հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան Պարսից ծոցում իրանական նավերին հասցված հարվածների։

Հարվածներ են հասցվել նաև Հորդանանում գտնվող «Մուվաֆֆաք Սալթի» և «Արքայազն Հասան» ավիաբազաներին, որոնք օգտագործվում են ամերիկյան ԶՈւ-ի կողմից։