Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Հոսսեինի

Մեր հարևանները Իրանի թշնամիներին ռազմաբազա են տրամադրել, Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է։ Այս մասին «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Հայ ազգային կոնգրես կուսակցության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ավարտին հայտարարեց կենտրոնի հիմնադիր Փույա Հոսսեինին։

«Իրանը 15 հարևան ունի և ամենավստահելի հարևանը միշտ եղել է Հայաստանը։ Այսօր Իրանը լուրջ խնդիրներ ունի բոլոր հարևանների հետ, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին և Իրանի դեմ գործողություններ են անել։ Միշտ Հայաստանն է եղել Իրանի համար ամենավստահելի հարևանը։ Իրան-Հայաստան հարաբերությունները այլընտրանք չունեն»,-ասաց Հոսսեինին։

Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստան-Իրան զարգացման կենտրոնի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման ամբողջական արարողության հղումը՝ այստեղ։