Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել բանակում ինքնասպանությունների աճը, որը կապված է մարդկանց ֆինանսական ծանր վիճակի հետ:
Հայտնի է, որ բանակում որոշ զինվորականներ ինքնասպան են եղել պարտքերի պատճառով: Վերջերս դեպք եղավ, երբ զինծառայողը, ատեստավորումը չհաղթահարելու և մեծ պարտքերի պատճառով ինքնասպան եղավ: Բայց գոյություն ունի «բանկային գաղտնիք» ասվածը, և որևէ նախարար իրավունք չունի տեղեկություններ հավաքել իր աշխատողների վարկային պարտավորությունների մասին, սակայն այս պարագայում փորձում են դա անել կամավորության հիմունքներով:

