Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել հարցաքննվելուց հետո:

Հիշեցնենք՝ Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել», – հավելել են գերատեսչությունից։