Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ (տեսանյութ). 2

Սկիզբը՝ այստեղ.

Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել էին դեռ մայիսի վերջին: «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել տարբեր ապրանքների ներմուծման վրա՝ դա բացատրելով անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումներով: Արգելքի տակ հաջորդաբար հայտնվել են ծաղիկները, բանջարեղենը, մրգերը, ձկնամթերքը, իսկ հետո՝ հայկական ծագում ունեցող գրեթե ամբողջ կարանտինային արտադրանքը։ Ռուսաստանը հուլիսի 27-ից իր շուկան ամբողջությամբ փակել է հայկական նաև կաթնամթերքի առջև։

 

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը, սակայն, ընդամենը հայտարարություն է. ԵՄ շուկան շարունակում է հիմնականում փակ է մնալ հայաստանյան արտադրողների համար

Սահմանափակումները ցավոտ են դարձել Հայաստանի համար, քանի որ նրա գյուղմթերքի արտահանման ավելի քան 90%-ը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Նիկոլի իշխանությունը հայտարարել է մատակարարումների այլընտրանքային ուղղությունների որոնման մասին։ Եվրահանձնաժողովը Երևանին 52 մլն եվրո է հատկացրել մասնավոր սեկտորին աջակցելու համար, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրամիության շուկան բաց կլինի Հայաստանից թարմ գյուղմթերքի 99 տոկոսի և ըմպելիքների ու ալկոհոլային արտադրանքի 90 տոկոսի համար:

Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը, սակայն, ընդամենը հայտարարություն է, քանի որ ԵՄ շուկան շարունակում է հիմնականում փակ է մնալ հայաստանյան արտադրողների, Հայաստանից թարմ գյուղմթերքի, ըմպելիքների, ալկոհոլային և այլ արտադրանքների ներմուծման համար, նույնիսկ Նիկոլն ինքն է ստիպված եղել խոստովանել, որ ԵՄ հնարավորություններից, այսինքն՝ Լյայենի խոստացածից, արագ օգտվել չի ստացվի, քանի որ Եվրամիության ներմուծման գործող ընթացակարգերը Հայաստանի համար չեն փոխվի։ Ընդգծենք, որ արտադրանքի անվտանգության և որակի հետ կապված ԵՄ ընթացակարգերը բավականին խիստ են:

 

Նիկոլի մերժման դիմաց մերժում Պուտինից

Նիկոլենք հայտարարել են, որ մտադիր են շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Եվրոպական միության հետ։  ԵԱՏՄ-ում ու Մոսկվայում, իրենց հերթին, ընդգծում են, որ անհնար է համատեղել մասնակցությունը երկու միավորումներին, և կարծում են, որ Հայաստանը պետք է որոշի իր հետագա արտաքին քաղաքական ուղեգիծը՝ այն հաստատելով հանրաքվեով, և իր ճշտած դիրքորոշումը ներկայացնի առավելագույնը դեկտեմբերին: Պուտինը վերջին՝ հուլիսի 27-ի հեռախոսազրույցի ընթացքում ևս մի անգամ հիշեցրել է Նիկոլին այս մասին, որը, սակայն, դարձյալ, ըստ էության, հրաժարվել է նշված պայմանի կատարումից: Ահավասիկ.

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո»,- նշված է կառավարության պաշտոնական կայքում նիկոլի և Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության մեջ:

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլը Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և ԵԱՏՄ կարգավորումներին, ու խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Սակայն իր վերոնշյալ մերժման (և ոչ միայն…) դիմաց, ըստ էության, դարձյալ ստացել է մերժում:

 

Նիկոլին ո՞վ էր ասում կղկղեր, որ հետո էլ կղկղածն ուտեր կամ լիզեր

Նիկոլ հայադավը, որը վերջին 3 օրում, իր ոհմակի հետ միասին, դժգոհություն էր հայտնում Մոսկվայից և ԵԱՏՄ-ից, քննադատում նրանց, հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և ԵԱՏՄ կարգավորումներին հակասող համարում, հայտարարում խնդիրն արագորեն չլուծելու դեպքում ԵԱՏՄ-ի վերջի սկզբի մասին, կառավարության երեկվա նիստում «զադնի» է դրել՝ խոստովանելով հայկական ձկնաբուծական արտադրանքի, գյուղարտադրանքի մի մասի՝ անվտանգության պահանջներին, սահմանված ստանդարտներին և որակի չափանիշներին չհամապատասխանելը, ընդունել այդ կապակցությամբ առկա խնդիրները՝ այսպիսով չհասկանալով կամ անտեսելով, որ դրանով իսկ հակասում է ինքն իրեն: Հիմա եթե Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանից ընդունել այդպիսի արտադրանքը, դա ԵԱՏՄ-ի վերջի՞, թե առաջընթացի սկիզբն է:

Նիկոլը կառավարության նիստում քննադատել է տեղական արտադրանքի որակը, ինչպես նաև խոստովանել, որ Հայաստանը չի կարողացել դիվերսիֆիկացնել տնտեսական կապերը, այսինքն՝ Եվրոպայում և, ընդհանրապես, արտերկրում իրացնել այն արտադրանքը, որի մուտքը ՌԴ-ն արգելել է՝ այսպիսով ակամա խոստովանելով, որ ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի շուկաները Հայաստանի համար այլընտրանք չունեն:

«Տնտեսական կապերի դիվերսիֆիկացում տեղի չունեցավ, չնայած կառավարությունը տնտեսվարողներին լայն հնարավորություններ տվեց,- հայտարարել է նա:- Տեղի չի ունեցել հիմնականում մեկ պատճառով՝ դիվերսիֆիկացիայի ճանապարհը նշանակում է ստանդարտների, արդյունավետության, արտադրողականության բարձրացման ճանապարհ»։ 

Նիկոլն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել տեղական արտադրանքի որակի չափանիշներում։ Նրա խոսքով՝ երկրում անհրաժեշտ է լուծել պարենի բնութագրերի հետ կապված հարցերը։ 

«Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում,-ասել է Նիկոլը:- Շատ վաղուց, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ ըդտեղ խնդիր կա, որովհետև նախ պատահում ա անբնական ինչ-որ ճարպ, ձկան հետ առնչվում ես, տենում ես ճարպերը ըսենց հոսում են վրայից ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական: Սրանք հարցեր են, որոնց պետք ա անդրադառնանք»:

Նիկոլն այսպիսով նպատակ ունի լռեցնել Հայաստանից ձկների ներմուծման ռուսական արգելքից տուժած և բողոքի համար ոտքի ելած ձկնաբույծներին, քանի որ եթե իսկապես մտահոգված լիներ Հայաստանում աճեցված ձկների անվտանգության և որակի հետ կապված խնդիրներով, շատ վաղուց էլ պարտավոր էր բարձրաձայնել տվյալ խնդրի մասին, և ոչ միայն բարձրաձայնել, այլև լուծել, բայց քանի որ իրեն պետք են եղել ձկնաբուծության ոլորտում ընդգրկվածների և արտահանմամբ զբաղվողների ընտրական ձայները և, ընդհանրապես, աջակցությունը, չի ցանկացել նեղացնել նրանց, նախընտրել է լռել՝ «ջհանդամը» թե Հայաստանում և Ռուսաստանում սպառողներն ինչ կուտեն:

Հայաստանում աճեցվող ձկների որակի (թերևս նաև անվտանգության առնչությամբ) Նիկոլի ասածում, իհարկե, ճշմարտություն կա, որոշ արտադրողներ Եվրոպայից ձկան թանկ կերի փոխարեն, Նիկոլի ավագ եղբայր Էրդողանի երկրից գնած համեմատաբար էժան և անորակ կերն են օգտագործում կամ, միգուցե, չափից շատ բտում ձկներին, կամ, կերից բացի, արագ աճի հորմոններ տալիս, մի խոսքով որլորտում ինչ-որ բան այն չէ:

Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ անսալով Նիկոլի խոսքին, ինչպես նաև զրկված լինելով ՌԴ շուկայում իրենց արտադրանքի իրացումից, բոլոր ձկնաբույծները ստիպված կլինեն իրենց կողմից աճեցվող ձուկը համապատասխանեցնել անվտանգության և որակի եվրոպական չափանիշներին: Պատկերացնո՞ւմ եք այդ դեպքում ծիածանափայլ իշխանի կամ թառափի 1 կիլոգրամի գինը… Հայաստանյան սպառողների գերակշիռ մասի համար այն կլինի անմատչելի, իսկ եվրոպական շուկայում, տրանսպորտային և այլ ծախսերը հաշվի առնելով, անմրցունակ: Նույնը վերաբերվում է հայաստանյան գյուղարտադրանքին:

Եվ հենց սա՛ է, որ սրիկայաբար թաքցնում է Նիկոլը, հենց սրա՛ մասին է, որ նա չի խոսում՝ փոխարենը մանիպուլացնելով հանրային կարծիքը և հայտարարելով, որ շատերը «Ռուսաստանի շուկայի, ԵԱՏՄ-ի հետ կապված իրավիճակը» ընկալում են որպես ճգնաժամ, սակայն անձամբ ինքը ստեղծված հանգամանքներում նոր հնարավորություններ է տեսնում։

ԵԱՏՄ թե ԵՄ ընտրության հարցում Հայաստանին կողմնորոշվելու, իսկ Նիկոլ հայադավին և իր իշխանական ոհմակին այդ կապակցությամբ հանրաքվե կազզմակերպելու համար տրված ժամկետը լրանում է դեկտեմբերին, իսկ արագորեն սպառվող ժամանակը Նիկոլին գժվեցնում է:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ