Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

«Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Դիդիե Դեշամը՝ Ֆրանսիայի հավաքականի հետ ամենաերկար աշխատած մարզիչը, ավարտեց իր 14-ամյա աշխատանքը՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականին պարտվելուց հետո։

Զիդանը, որը 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի գավաթը, մարզչական աշխատանքից դուրս է եկել 2021 թվականին։

54-ամյա մարզիչը, որը համարվում է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստը, կստորագրի պայմանագիր, որի համաձայն նա կգլխավորի հավաքականը մինչև 2030 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլը։

Նա նշել է, որ իր համար մեծ հպարտություն է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը՝ Աշխարհի գավաթում չորրորդ տեղը գրավելուց հետո։

«Ես հաճախ եմ ասել. Ֆրանսիայի ազգային հավաքականից ավելի կարևոր բան չկա։ Այնպես որ, ուրախություն է և, իհարկե, մեծ հպարտություն՝ դառնալ Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչը»,-ասել է նա՝ հավելելով, որ դա մեծ պատասխանատվություն է։

Դիալոն նոր գլխավոր մարզչին բնութագրել է որպես ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ։

«Զինեդին Զիդանի նշանակումը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անսահման հպարտության աղբյուր է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար», – ասել է  նա։

Զիդանի գլխավորությամբ առաջին մրցակցային խաղը կլինի Ազգերի լիգայի խաղարկությունը Թուրքիայում՝ սեպտեմբերի 25-ին։