ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի ռազմական ստորաբաժանումը, կան զոհեր
Իրանի Իրանշահր քաղաքում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է յոթ զինծառայող։
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են իրանական զինվորականները։
Հաղորդվել է, որ ԱՄՆ ուժերը գիշերը 13 հրթիռային հարված են հասցրել զորամասին, դրա զորանոցներին և այլ օբյեկտներին։
Նաև հաղորդվել է վիրավորների մասին, սակայն ճշգրիտ թիվը չի հրապարակվել։

