Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․Սուրենյան
Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։
Հուլիսի 16-ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազելը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

