Հաստատվել են 2026 թ․ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։  2026 թվականի հուլիսին անցկացվող միասնական քննությունների օրերը

հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»

հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»

հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

ԳԹԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում գործելու է 1 քննական կենտրոն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։