Այսօր Հայաստանում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6 Հայաստանի ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 5-ից 7 աստիճանով, սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, կտեղա նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Հայաստանի ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտն ու Երևանը, ցերեկային ժամերին կգրանցվի +34-+36 աստիճան, իսկ ուշ երեկոյան ժամերից սկսած տաք օդային ալիքը կզիջի իր տեղը Սև ծովի շրջաններից ներթափանոցող հոսանքներին, իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում։

