Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Այս մասին Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Շնորհակալություն հայտնեցի պարոն նախագահին այս ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն»,- գրել է ԱԺ նախագահը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ նոր ձևավորվելիք խորհրդարանի նախագահի թեկնածու էր ընտրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Թեկնածուների թվում էին նաև ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ չի վերցնի պատգամավորական մանդատը և չի լինի նոր ձևավորվող Ազգային ժողովում։