Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին փոխանցում է Radar.am-ը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, թե իբր Ալեն Սիմոնյանն արատավորել է նրա արժանապատվությունն ու բարի համբավը։
Դատարանը գտել է, որ ԱԺ նախագահի խոսքում որևէ զրպարտություն կամ վիրավորանք առկա չի եղել։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը 2025թ. հունիսի 14-ին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է))) Արի է, արիիի…»։

