Թուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջ
Փարիզում ընթացող «Eurosatory 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի և Իսպանիայի միջև ռազմական և ավիացիոն ոլորտներում համագործակցելու վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել:
Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության (SSB) հովանու ներքո ստորագրված փաստաթղթերը նպատակ ունեն միավորել երկու երկրների ցուցահանդեսային փորձն ու արագացնել ռազմական ոլորտի փոքր ու միջին ձեռնարկությունների, ինչպես նաև հիմնական արտադրողների ինտեգրումը:
Փաստաթղթերի շրջանակում ձևավորվող համագործակցությունը 1-ին անգամ կդրսևորվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-16-ն Անկարայում՝ «IDA Türkiye պաշտպանության և ավիացիոն ոլորտի համագործակցության օրերի» շրջանակներում, որտեղ կհյուրընկալվեն ոլորտի խոշորագույն ընկերությունները:
Ձևավորված գործընկերությունը 2027-ի սեպտեմբերի 22-24-ը կտեղափոխվի Իսպանիայի Վալենսիա քաղաք, որտեղ կանցկացվեն «IDA İspanya պաշտպանության և ավիացիոն ոլորտի համագործակցության օրերը»:
«OSTİM պաշտպանական և ավիացիոն կլաստերի» (OSSA) նախագահ Իբրահիմ Յարսանի փոխանցմամբ՝ այս քայլով Թուրքիան և Իսպանիան ձևավորում են երկարաժամկետ տեխնոլոգիական, ինչպես նաև համատեղ արտադրության կամուրջ, ինչը թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններին թույլ կտա մեծացնել իրենց արտահանման ներուժն ու ներգրավվել համաշխարհային մատակարարումների շղթաներում:
Ermenihaber

