G7-ի առաջնորդները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են աջակցել Ուկրաինային և խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
«Մենք պարտավորվում ենք ուժեղացնել ճնշումը ռուսական ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կխստացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթային և գազային ոլորտների նկատմամբ», – ասվում է G7-ի՝ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ֆրանսիական Էվիան-լե-Բենում կայացած հանդիպման արդյունքներով։
Նշվում է, որ այժմ հարմար պահ է Ռուսաստանի դեմ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար, «քանի որ նախագահ Թրամփը համաձայնություն է ձեռք բերել Օրմուզի նեղուցի բացման վերաբերյալ, ինչին մենք աջակցում ենք»։
Միևնույն ժամանակ, G7-ի առաջնորդները հայտարարեցին Ուկրաինային «անսասան աջակցության» մասին։
«Մենք համաձայնել ենք ավելացնել հակաօդային պաշտպանության միջոցների, լրացուցիչ համակարգերի և որսիչների, ինչպես նաև մեծ հեռահարության միջոցների մատակարարումները», – հայտնել են «Մեծ յոթնյակից»։
G7-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հունիսի 15-17-ը ֆրանսիական Էվիան-լե-Բենում։

