Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստվում է մարդասիրական պատվիրակությամբ մեկնել Բաքու

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ ամուսնու խնդրանքով նախաձեռնում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու՝ ադրբեջանական կալանքում գտնվող հայերի հետ հանդիպելու և նրանց ընտանիքների նամակներն ու ծանրոցները փոխանցելու նպատակով։

Նա նաև կոչ է արել նամակներ գրել ու աջակցել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն քաղաքական չէ, այլ մարդասիրական քայլ է՝ բանտարկյալների և նրանց ընտանիքների միջև կապը պահպանելու համար։

Free Armenian Hostages