Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին, Շվեյցարիայում. Շեհբազ Շարիֆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին, Շվեյցարիայում: Այս մասին X-ի իր էջում գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:

«Ինտենսիվ բանակցություններից հետո մենք ուրախ ենք հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության պայմանագիրը ձեռք է բերվել։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառության համար։ Մենք նաև ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել միջնորդական այս ջանքերում մեր եղբայրներին՝ Կատարի Պետության մեծ ղեկավարությանը, այս համաձայնությանը հասնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Ես նաև հատուկ շնորհակալություն եմ հայտնում Սաուդյան Արաբիայի Թագավորության և Թուրքիայի Հանրապետության հեռատես ղեկավարությանը՝ այս հարցում ունեցած հսկայական ներդրման համար։

Համաձայնագրի առկայության պայմաններում միջնորդները այս շաբաթ կհեշտացնեն մի շարք հանդիպումներ։ Նախաիրականացման այս քննարկումները հիմք կդնեն տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար»,- գրել է Պակիստանի վարչապետը: