Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին.

«Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։

Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,- ասել է դեսպանը։