«ԲՐԵՎԻՍԸ» հերքել է EURONEWS-ում հրապարակված սոցհարցման արդյունքների համապատասխանությունը իր իրականացրած հարցմանը
Ինձ հետաքրքիր է (շատ միամիտն եմ), Եվրոպական Միության նորաթուխ առաքելությունը Հայաստանում՝ EUPM Armenia, ի՞նչպես կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը։
Չէ՞ որ նրանց մանդատը «աջակցել Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան եւ միջամտությունը»։
Տարբերակներ՝
Կարձանագրեն եւ կդատապարտեն ֆեյքնյուզը։
Կարձանագրեն եւ կդատապարտեն ֆեյքնյուզի հերքումը։
Չտեսնելու կտան։
Կհիասթափվեն, քանզի բացահայտվեց հենց իրենց խորհրդով սարքած սուտը։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

