ՀՀ ԱԳՆ-ը ստացել է ծանուցում գազի, նավթի և ադամանդի համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ծանուցում գազի, նավթի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ, եթե Երևանը միանա ԵՄ-ին, հայտնել է Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։

